ՊԱՐԱԴԻԳՄ
15 Oct 2018

Հայաստանում պառլամենտարիզմի տրամաբանությանը հակասող իրավիճակ է. Գարիկ Քեռյան

ՀՀԿ-ն ներկա ռեսուրսներով, ներկա ուժերի ջլատման պայմաններում չի կարող մասնակցել արտահերթ ընտրություններին:

 

Հայաստանում ներկայում ստեղծվել է պառլամենտարիզմի տրամաբանությանը հակասող իրավիճակ: ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքագիտության դոկտոր Գարիկ Քեռյանն այս իրավիճակը բացատրում է հետեւյալ հանգամանքով՝ գործադիր իշխանությունը գտնվում է մեկ քաղաքական ուժի ձեռքում, իսկ օրենսդիրը՝ նրան ընդդիմադիր քաղաքական ուժի ձեռքում:

Ինչ վերաբերում է այդ ընդդիմադիր ուժին, այսինքն՝ Հանրապետական կուսակցությանը, ապա այն ունի՞ դիմադրելու ռեսուրս, թե՞ մինչեւ վերջ գնալու է «ինքնաոչնչացման»: Այս հարցադրմանն ի պատասխան՝ Գարիկ Քեռյանը նախ նկատում է՝ «ինքնաոչնչացումը» խիստ բնորոշում է: «Հանրապետականը բավական երկար ժամանակ, թեկուզեւ ոչ իշխող, թեկուզեւ որպես փոքրամասնություն, թեկուզեւ արտախորհրդարանական ուժ մեր քաղաքական դաշտում դեռ գոյատեւելու է: Գոյատեւելու է այնպես, ինչպես ՀՀՇ գոյատեւեց»,-ընդգծում է քաղաքագետը:  

Եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվեն դեկտեմբերին, ինչն արդեն հավանական է, ապա, ըստ Գարիկ Քեռյանի, ՀՀԿ-ն ներկա ռեսուրսներով, ներկա ուժերի ջլատման պայմաններում չի կարող մասնակցել: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: