ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
05 Aug 2020

Բեյրութում պայթյունից զգալիորեն տուժել են հայկական թաղամասերը, հայերի շրջանում կան զոհեր եւ վիրավորներ

Ուժգին պայթյուն՝ Լիբանանի մայրաքաղաք Բեյրությում։ Սարսափ ֆիլմ հիշեցնող դեպքը տեղի է ունեցել Բեյրութի նավահանգստի 12-րդ հատվածում։ Պայթյունից առաջացած ալիքը շուրջ 10 կիլոմետր շառավիղով մեծ վնասներ է հասցրել շենքերին՝ պատճառելով հսկայական ավերածություններ։ Կան տասնյակ զոհեր, հազարավոր վիրավորներ ու անհետ կորածներ:

Պայթյունի առաջին իսկ րոպեներից տարբեր վարկածներ են շրջանառվում։ Ըստ լիբանանյան «Ալ-Հադաթ» հեռուստաալիքի՝ Բեյրութի նավահանգստի ուղղությամբ կարող էր հրթիռային հարված հասցրած լինեին Իսրայելի ռազմաօդային ուժերը։

Պայթյունի պաշտոնական պատճառը դեռ հայտնի չէ, սակայն այսօր արդեն Լիբանանի վարչապետ Հասան Դիյաբը ասել է, որ ավելի քան 70 մարդու կյանք խլած պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներից մեկում պահված 2750 տոննա ամոնիումի նիտրատն է։

Մանրամասները՝ տեսանյութում։