Արթուր Հովհաննիսյան

Արթուր Հովհաննիսյան

«Հարցակոխ»«Ընտրության բանաձևը» և «90 վայրկյան» հաղորդումների հեղինակ

 

2006-2007թթ.-ին մասնակցել է «Հայֆիլմ» կինոստուդիայում անցկացվող դերասանական և հաղորդավարական դասընթացներին։ 2007-2008 թթ.-ին սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան ինստիտուտի լրագրության բաժնում։ ԶՈՒ-ում ծառայությունից հետո (2008-2010թթ.) կրթությունը շարունակել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում (2011-2016թթ.)։

Լրագորղական գործունեությունը սկսել է Ա1+ առցանց հեռուստաընկերությունում, որտեղ աշխատել է որպես հեռուստալրագրող (2013-2014թթ.)։ Որպես լրագրող աշխատել է Հ3 հեռուստաընկերությունում և Tert.am կայքում։ 2015 թվականից աշխատել է 1in.am կայքում՝ նախ որպես հեռուստալրագրող, այնուհետև հաղորդավար, իսկ 2016թվականից եղել է 1in.am կայքի հեռուստաբաժնի պրոդյուսերը։  Եղել է «30 րոպե» հաղորդման հեղինակ-վարողը, ինչպես նաև «Առաջին լրատվական» քաղաքական-վերլուծական ծրագրի հաղորդավարը։

Ներկայում para.tv-ի գլխավոր պրոդյուսերն է և «Հարցակոխ»«Ընտրության բանաձևը»«90 վայրկյան» հաղորդումների հեղինակը։