Արտակ Մուրադյան

Արտակ Մուրադյան

«Հարց իշխանավորին» հաղորդման հեղինակ

 

Ռեժիսոր, լրագրող, հաղորդավար Արտակ Մուրադյանը սովորել է Երևանի պետական քոլեջի «Գեղարվեստական ֆիլմերի ռեժիսոր» բաժնում: ՀՀ ԶՈՒ-ում ծառայությունից հետո (1997-1999) ուսումը շարունակել է Երևանի ՀայԲուսակ համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետում (2003-2004), որից հետո «Ինտեռնյուս» ՀԿ-ում անցել է լրագրողական դասընթացներ:

Լրագրողական գործունեությունը սկսել է «ԱԼՄ» հեռուստաընկերությունում (2002- 2011), որտեղ 2006-ից զբաղեցրել է աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: 2011-2014թթ. աշխատել է ArmRadioFM107-ում՝ որպես լրատվական բաժնի խմբագիր: Եղել է հաղորդավար «Սպուտնիկ Արմենիա»-ում և «Արարատ» հեռուստաընկերությունում: Ներկայում paradiplomacy.tv-ում «Հարց իշխանավորին» հաղորդման հեղինակ-վարողն է:

«Անկախության ծնունդ» և «Գիշերվա Տապը»  ֆիլմերի ռեժիսորն է: