ՊԱՐԱԴԻԳՄ
10 Մար 2017

Ովքեր ընտրակաշառքի միջոցով իշխանություն են ստանում, կաշառքի միջոցով էլ պահելու են այն. Հայկ Կոնջորյան

«Մինչև հիմա մենք չենք կարողացել ստեղծել այնպիսի ընտրախավ, որը կկարողանա ներկայացնել հանրության շահերը, հետաքրքրությունները, երազանքները»:

 

«Պարադիգմ» հաղարդաշարի տաղավարում քաղաքագետ Գևորգ Մելիքյանի հյուրն է թիվ 2 ընտրատարածքում «Ելք» դաշինքի թեկնածու Հայկ Կոնջորյանը: Արդյո՞ք այսօրվա ընտրողը գիտակցում է իր ընտրության կարևորությունն ու դրա շնորհիվ իրավական, ժողովրդավար ու կայուն պետություն կերտելու բանաձևը, թե, ելնելով սոցիալ-տնտեսական խնդիրներից, լուծում է իր օրվա հացի խնդիրը: Հայկ Կոնջորյանը ընդգծում է՝ ընտրողն այսօր կենտրոնացած է կենցաղային խնդիրների վրա և ընտրությունները դիտարկում է որպես դրանք լուծելու եղանակ: Կոնջորյանի գնահատմամբ՝ անհրաժեշտ է ընտրողների հետ անհատական շփումների միջոցով կայուն և զարգացած երկիր ունենալու իդեալիստական գաղափարը երկրայինից իջեցնել երկնային մակարդակ: Կոնջորյանը վստահ է՝ երկրում իշխանության պետք է հասնել ընտրութունների միջոցով, որովհետև բռնությամբ ձեռք բերված իշխանությունը հետո պահպանվելու է բռնությամբ: