90 ՎԱՅՐԿՅԱՆ
09 Aug 2018

Օգոստոսի 9-ը՝ 90 վայրկյանում

Մխչյանում հայտնաբերված զենքերը հնարավոր է օգտագործվել են 2008-ի մարտի 1-ին․ ԱԱԾ պետ


1. Մխչյանում հայտնաբերված զենքերը հնարավոր է օգտագործվել են 2008-ի մարտի 1-ին․ ԱԱԾ պետ
2. Մարտի 1-ի գործով Հովիկ Աբրահամյանին և Սեյրան Օհանյանին մեղադրանք չի առաջադրվել․ ՀՔԾ պետ
3. Սերժ Սարգսյանը այժմ գտնվում է Ստեփանակերտում․ Նաիրի Պետրոսյան
4. Հեղափոխությունը չի հանգեցրել տնտեսության անկմանը, արձանագրվել է տնտեսական ակտիվություն․ վարչապետ
5. Կառավարությունը մասնավորին թույլատրեց «Մեղրի» ԱՏԳ-ում իրականացնել 195 մլն դոլարի ներդրումային ծրագիր
6. Տրանսպորտի նախարարը «Սինոհիդրո»-ին հանձնարարել է արագացնել «Հյուսիս-հարավ»-ի երկու հատվածների շինարարությունը
7. Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները ստուգումներ են անցկացնում «Վեոլիա ջուր» ընկերությունում
8. Պետական կառավարման համակարգն ուռճացված է և կառավարությունը գնալու է լրջագույն բարեփոխումների. ՀՀ վարչապետ
9. Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում թույլ տրված չարաշահումների գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 21 անձ
10. Կոտայքի ոստիկանները բացահայտել են 2․330․000 դրամի բժշկական սարքավորումների յուրացման դեպք
11. Առաջին անգամ Հայաստանում որսաշրջանի ընթացքում չի թույլատրվել կաթնասունների որս
12. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը կմեծանա