90 ՎԱՅՐԿՅԱՆ
24 Sep 2018

Սեպտեմբերի 24-ը՝ 90 վայրկյանում

1. Երեւանի ավագանու արտահերթ ընտրությանը Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է ընտրության մասնակիցների 81.06 տոկոսը
2. «Անկախ դիտորդ» դաշինքը հայտարարել է, որ Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունեցել ժողովրդավարության սկզբունքների հիման վրա
3. Դատախազությունում առերևույթ ընտրախախտումների 42 դեպքով նախապատրաստվում են նյութեր
4. Պետք է շատ արագ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Նիկոլ Փաշինյան
5. Պաշտպանության նախարարը Մուրացանի հոսպիտալում այցելել է առաջնագծում վիրավորված զինծառայողին
6. Նիկոլ Փաշինյանն աշխատանքային խումբ է ստեղծել՝ գազի գնի ձևավորման վրա ազդեցություն ունեցող բաղադրիչների ուսումնասիրության համար
7. Հայկակ Արշամյանը նշանակվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն
8. Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նյու Յորքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը
9. Bloomberg-ը Հայաստանը համարել է զբոսաշրջության ոլորտում արագ տեմպերով զարգացող երկիր
10. Պուտինը եւ Ասադը հեռախոսազրույց են ունեցել
11. Մեքսիկայի Միչոական նահանգի մայրաքաղաք Մորելիայում բացվել է Հայաստանի պատվո հյուպատոսություն