ԴԺՎԱՐ ԶՐՈՒՅՑ
27 Մար 2017

Ընտրողների մեջ հույսը «սպանել» են այնպես, ինչպես սպանեցին «Հաց բերող»-ին. Սերգեյ Ղահրամանյան

Մի շարք քաղաքական ուժեր ու գործիչներ այսօր փորձում են քվեներ ստանալ գյուղերում «ասֆալտ փռելով» կամ բակերում զրուցարաններ տեղադրելով։

 

Hard Talk-ի տաղավարում Արման Սուլեյմանյանի հյուրը՝ «Ելք» դաշինքի անդամ, թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Սերգեյ Ղահրամանյան է։ Նրա համոզմամբ՝ ընտրողների մեջ հույսը «սպանել»  են այնպես, ինչպես օրեր առաջ սպանեցին «Հաց բերող» Արթուր Սարգսյանին: Ղահրամանյանի պնդմամբ՝ իրենք փորձում են վերականգնել այդ հույսը։ Խոսելով քարոզարշավի ընթացքի մասին՝ «Ելք» դաշինքի անդամն ընդգծում է՝ մի շարք ուժեր ու գործիչներ այսօր քվեներ են ստանում գյուղերում «ասֆալտ փռելով» կամ բակերում զրուցարաններ տեղադրելով։

Ի դեպ, Ղահրամանյանը նաև «Վարորդի ընկեր» ՀԿ-ի հիմնադիրներից է և զբաղվում է վարորդների շահերի պաշտպանությամբ։ Մինչև քաղաքական գործունեությունը, նա մասնակցել է քաղաքացիական շարժումներին, այդ թվում՝ «Դեմ եմ», «Էլեկտրիկ Երևան»։