ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
10 Ապր 2020

Կարանտինը` փակ դռների հետևում

Կարանտինի փակ դռների հետևում ավելանում են ընտանեկան բռնության դեպքերը: Այսպիսով՝ Չինաստանի Հուբեյ նահանգում, որտեղ էլ սկիզբ է առել կորոնավիրուսը, ըստ ոստիկանության տվյալների՝ փետրվարին ընտանեկան բռնության դեպքերն աճել են երեք անգամ:

Ընտանեկան բռնության դեպքերն ավելացել են նաեւ Եվրոպայում: Օրինակ՝ Ֆրանսիայի Նանսի քաղաքում մի կին գնացել է դեղատուն, բայց ոչ դեղ գնելու նպատակով, այլ դեղատան աշխատակցի միջոցով ահազանգելու՝ կողակցի կողմից բռնության ենթարկվելու մասին: Ժամեր անց տղամարդը ձերբակալվել է:

Դեղատան աշխատակցի միջոցով ահազանգելու ֆրանսիական փորձը կիրառում են նաեւ իսպանացի կանայք: Բռնության ենթարկված կանայք, չկարողանալով բացահայտորեն խոսել բռնության մասին, դեղատներում կամ խանութներում կիրառում են գաղտնաբառեր, օրինակ՝ «դիմակ 19-ը», ինչն էլ նշանակում էր, որ օգնության կարիք ունեն:

Իտալիայում սեռական խտրականությունն ու կանանց նկատմամբ բռնությունը միշտ էլ եղել են, սակայն այս օրերին իրավիճակն ավելի է սրվել:

Կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թվով աշխարհում առաջատար ԱՄՆ-ում եւս ավելացել են բռնության դեպքերը:

Ավստրալիայի կառավարությունն էլ, վկայակոչելով Google -ի տվյալները, հայտնել է, որ այս օրերին երկրում 75 տոկոսով մեծացել է ընտանեկան բռնության դեմ օգնություն ստանալու մասին որոնումների թիվը:

Մանրամասները՝ տեսանյութում: