ՖԻԼՄԵՐ
12 Մայ 2020

ԱՐՑԱԽ. Բանակցային ճակատ || Անոնս

Լեռնային Ղարաբաղում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը 1994 թվականի մայիսի 9-ին կողմերին ներկայացրեց Անժամկետ հրադադարի մասին համաձայնագիրը, որը նույն օրը ստորագրեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը: Հաջորդ օրն այն ստորագրեց ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 11-ին՝ Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը:

Բիշքեկի փաստաթղթում, որը Կազիմիրովի խոսքով՝ ոչ հաջող կերպով անվանվել էր Արձանագրություն, ռազմական գործողությունների դադարեցման ու հրադադարի պահանջից զատ ներառում էր նաև դրանց հուսալի ամրապնդման պահանջ:

Հրադադարն ուժի մեջ մտավ 26 տարի առաջ այս օրը` մայիսի 12-ին՝ ժամը՝ 00.01-ին:

Այդ օրվանից ի վեր ռազմական ճակատը, որոշ վերապահումներով, վերածվեց դիվանագիտական ճակատի, ու մինչև օրս կողմերը դեռ բանակցում են Արցախի կարգավիճակի հարցի շուրջ:

PARA TV-ն այդ առիթով նկարահանել է «ԱՐՑԱԽ. Բանակցային ճակատ» փաստավավերագրական ֆիլմը, որում ներկայացված են արցախյան հարցի բանակցային գործընթացը սկզբից մինչ օրս:

Ֆիլմում նկարահանվել են ՀՀ և Արցախի հանրապետության ներկա ու նախկին պաշտոնյաներ, ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահներ, ինչպես նաև հայ, ամերիկացի ու ադրբեջանցի փորձագետներ:

Ֆիլմն ամբողջությամբ դիտեք շուտով` PARA TV-ի առցանց հարթակներում: