ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
22 Մայ 2020

Երկրի բարձրագույն ղեկավարությունը չի հետեւում իր իսկ որոշումներին

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունից հետո քաղաքական ամբողջ էլիտան երեկ մասնակցել է ընդունելության: Սրանք էլ այդ ճաշկերույթ-ընդունելության այն լուսանկարներն են, որոնք համացանցում տարածվեցին կայծակնային արագությամբ: Քաղաքացիկները վրդովված են, որ երկրի բարձրագույն ղեկավարությունը չի հետեւում իր իսկ ընդունած որոշումներին:

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ խոսել է երեկվանից համացանցում լայնորեն քննարկվող լուսանկարի մասին՝ մասնավորապես նշելով հետևյալը․ «Շատ է քննարկվում սոցիալական հեռավորության պահպանման, դիմակ չկրելու հարցերը նաև այն կոչերը, որոնք մենք անում ենք և մարդիկ ասում են, որ մեր արած կոչերին ինքներս չենք հետևում։ Լուսանկարը արված է Արցախի Հանրապետությունում, որտեղ գործում է այլ իրավական ռեժիմ և պարետի որոշումների և իրավիճակի կտրուկ տարբերություն կա:»,- ասել է Ալեն Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանի այս պարզաբանումը, սակայն, ավելի շատ հարցեր է առաջացնում. Նախ՝ հարց է ծագում՝ վիրուսը ո՞նց է տարբերելու, թե տվյալ պահին, որ իրավական ռեժիմում է գտնվում եւ երկրորդ՝ այդ դեպքում, ինչո՞ւ են անվտանգության աշխատակիցները դիմակով: