ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
30 May 2020

ԱՀԿ-ն Չինաստանի խամաճիկն է դարձել․ ԱՄՆ-ն խզում է կապերն ԱՀԿ-ի հետ

Չինաստանը ճնշում է գործել ԱՀԿ-ի վրա՝ աշխարհին մոլորեցնելու համար: ՄԱԿ-ի այս կառույցը Չինաստանի խամաճիկն է դարձել: Սա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երեկվա հայտարարությունից է։ Սրան հետեւել է Թրամփի հաջորդ հայտարարությունը՝ ԱՄՆ խզում է հարաբերությունները ԱՀԿ-ի հետ:

«Չինաստանն ամբողջովին վերահսկում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ չնայած նրան, որ վճարում է տարեկան ընդամենը 40 միլիոն դոլար՝ ի տարբերություն ԱՄՆ վճարներին՝ տարեկան մոտ 450 միլիոն դոլար։ Աշխարհին անհրաժեշտ է թափանցիկություն, աշխարհին հարկավոր է պատասխաններ ստանալ Չինաստանից, թե ինչպես է պայքարել վիրուսի դեմ»։

Եթե ԱՀԿ-ի գլխավոր դոնորը ԱՄՆ է, ապա հենց ԱՄՆ առաջարկները պետք է հաշվի առնի այդ կազմակերպությունը: Սա ըստ Թրամփի: Նա նաև ասել է, որ ԱՀԿ-ին տրամադրվող միջոցներն այսուհետև կփոխանցվեն առողջապահական այլ հրատապ կարիքները լուծելու համար։

«Քանի որ ԱՀԿ-ն չկարողացավ իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները, մենք մեր ֆինանսական ռեսուրսները կուղղենք առողջության պահպանության ոլորտում այլ հրատապ խնդիրների լուծմանը»:

Մանրամասները՝ տեսանյութում։