ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
01 Jun 2020

ԱՄՆ-ում կարգուկանոն հաստատելու համար գործի է անցել Ազգային գվարդիան

 
ԱՄՆ-ի տասնյակ քաղաքներում արդեն մեկ շաբաթ տևող անկարգությունները հանգեցրել են հրկիզումների, կողոպտվել են բազմաթիվ խանութներ։

Ցուցարարների ու ոստիկանների միջև բախումների հետևանքով վիրավորվել են տասնյակ մարդիկ։ Բերման է ենթարկվել հազարից ավելի մարդ։

Ձերբակալված անձինք մեղադրվում են՝ դիակապտության, պարետային ժամի խախտման, թալանի ու ճանապարհները փակելու մեջ: