ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
30 Հնս 2020

Իշխանության զավթում, լիազորությունների անցում, սահմանադրական կարգի տապալում. երեք կուսակցություններ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցություններն այսօր՝ ուղիղ ժամը 10-ին, ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրին հաղորդում հանցագործության մասին՝ իշխանության յուրացման եւ սահմանադրական կարգի տապալման առիթներով: «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանի փոխանցմամբ՝ խոսքը վերաբերում է 2 տարվա ընթացքում իշխանության կողմից ՍԴ լիազրությունների յուրացման ու իրականացման ամբողջ ընթացքին:

Բաբայանի խոսքով, այս ամենին գումարվեց նաեւ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդիման օրինագծի ընդունումն ու սահմանադրական փոփոխությունների նախագիծը:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ դիմել են գլխավոր դատախազություն՝ ակնկալելով, որ իրավապահ համակարգի համար չափորոշիչը կլինի միայն օրենքը, օրինականությունը և արդարադատությունը։

Իշխանության զավթում, լիազորությունների անցում, սահմանադրական կարգի տապալում. ՀՅԴ ներկայացուցիչ Լիլիթ Գալստայանն էլ իր հերթին հավելում է, որ հանցագործության մասին հաղորդումը վերոնշյալ երեք դրվագով է: Լիահույս է, որ դատախազությունը օբյեկտիվության սահմանում գնահատական կտա