ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
06 Jul 2020

Թրամփն իր քարոզարշավին առանց դիմակի է մասնակցել․ նրա վարկանիշը նվազում է


Միացյալ Նահանգների 46-րդ նախագահի անունը հայտնի կդառնա այս տարվա նոյեմբերի 3-ին։ Նախագահական մրցարշավին մասնակցության հայտ է ներկայացրել գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը։ Նրա հիմնական մրցակիցն է դեմոկրատ, Բարաք Օբամայի ղեկավարման տարիներին փոխնախագահ Ջո Բայդենը։

Ամերիկացի ռեփեր Քանյե Վեսթը եւս մտադիր է մասնակցել ԱՄՆ նախագահի ընտրություններին։ Այս մասին նա գրել է հուլիսի 4-ին Թվիթերի իր միկրոբլոգում։ Նախընտրական քարոզարշավը վաղուց է մեկնարկել, ուստի Քանյե Վեսթի այս հայտարարությունն այնքան էլ մեծ հավատ չի ներշնչել վերլուծաբաններին։

Վեսթը ամերիկացի այն եզակի մշակութային գործիչներից է, որն աջակցում է նախագահ Թրամփին։ Ի դեպ, Դոնալդ Թրամփի հեղինակությունը վերջին շաբաթներին անկում է գրանցել, իսկ նրա մրցակից Ջո Բայդենի հեղինակությունը՝ բարձրացել։ Real Clear Politics պորտալի վերջին հարցման արդյունքներով՝ Բայդենի ժողովրդականությունն ընտրողների շրջանում միջինը 8,5 տոկոսով առաջ է անցնում Դոնալդ Թրամփից։

Մանրամասները՝ տեսանյությում