ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
10 Հլս 2020

Արցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորումն ապահովելու առաջին քայլն արված է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովն աջակցում է Արցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորմանը: Կոնգրեսի ստորին պալատի Հատկացումների հանձնաժողովը ընդունել է օրենսդրական հաշվետվությունը՝ անուղղակիորեն կոչ անելով շարունակել Արցախում իրականացվող մարդասիրական ծրագրի ֆինանսավորումը: Սա առաջին քայլն է Արցախի ականազերծման ծրագրի ֆինանսավորումն ապահովելու հարցում:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է, իր բնորոշմամբ, ճիշտ ուղղությամբ արված այս քայլը: «Այնուամենայնիվ, հաշվի առնելով այս վարչակազմի բազմակողմանի հարձակումը Արցախի ականազերծման ծրագրի նկատմամբ՝ պարզ է, որ Կոնգրեսը պետք է ավելին անի՝ ապահովելու ԱՄՆ աջակցությունն այս ծրագրին»,-հավելել է Համբարյանը:

Հատկացումների հանձնաժողովը 2021թ. ֆինանսական տարվա Արտասահմանյան օգնության օրինագիծն ու դրան կից հաշվետվությունն ընդունել է 29 կողմ, 21 դեմ ձայնով: Նախատեսվում է, որ այն շուտով կներկայացվի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի քվեարկությանը:
Հայ դատի կոմիտեն հայտնում է, որ իրենց ստեղծած հարթակի միջոցով ավելի քան 10,000 փաստաբան դիմել է ԱՄՆ Կոնգրեսին՝ աջակցություն հայտնելով Արցախն ականազերծելու ծրագրի շարունակությանը։

Մանրամասները՝ տեսանյությում: