ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
29 Հլս 2020

Աշխարհում մեծացել են կոռուպցիոն ռիսկերը. Արժույթի միջազգային հիմնադրամ

Covid-19-ի համայնավարակի պատճառով աշխարհում մեծացել են կոռուպցիոն ռիսկերը։ Արժույթի միջազգային հիմնադրամի մտահոգությունն է: Հիմնադրամի փորձագետներն ընդգծում են, որ այս պահին աշխարհի բոլոր երկրների կառավարությունները կենտրոնացած են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում, ինչպես նաև բնակիչներին և կազմակերպություններին ֆինանսական օգնություն տրամադրելուն։ Այս գործընթացներն էական նշանակություն ունեն տնտեսության համար, սակայն հենց այստեղ է, որ մեծանում է կոռուպցիան ռիսկերի առկայությունը։ ԱՄՀ-ն կառավարություններին խորհուրդ է տալիս տնտեսական օգնություն տրամադրելու ժամանակ գործել թափանցիկ՝ սերտ գործակցելով բնակիչների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։

ԱՄՀ բոլոր որոշումները տարածվում են նաև Հայաստանի վրա: Այս տարվա հունիսի 24-ին ԱԺ-ն արտահերթ նիստում վավերացրեց COVID-19-ի դեմ պայքարի համար 280 մլն դոլարի վարկ ներգրավելու մասին համաձայնագիրը: