ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
19 Jul 2017

Վերսկսվեց Երևանի Ֆիրդուսի փողոցի տոնավաճառի ապամոնտաժումը

Կառուցապատողը շինտեխնիկա էր բերել շինարարությունը սկսելու համար։

 

Հուլիսի 19-ին վերսկսվեց Երևանի Ֆիրդուսի փողոցի տոնավաճառի ապամոնտաժումը։ Կառուցապատողը շինտեխնիկա էր բերել շինարարությունը սկսելու համար։
Առևտրականներին առաջարկ էր եղել այլ տոնավաճառներ տեղափոխվել, սակայն հրաժարվել են՝ պատճառաբանելով, որ տաղավարների վարձակալման գները բարձր են։
Առևտրականները խնդրում էին տոնավաճառից դուրս գալու վերջնաժամկետ սահմանել դեկտեմբերի 31-ը, որ կարողանան իրենց ապրանքներն ամբողջությամբ վաճառել։
Ֆիրդուսի տարածքը հանրային գերակա շահ էր ճանաչվել դեռ 2007 թվականին և այն պետք է իրացվի՝ քաղաքաշինական ծրագիր կյանքի կոչելու համար։ 
Առևտրականների մի մասը պնդում էին, որ վաղը դարձյալ բացելու են իրենց տաղավարները և պայքարը շարունակելու Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիայի միջոցով։