ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
22 Jul 2017

Սեպտեմբերից Հայաստանում կգործի «Villa Montessori» մանկապարտեզը

Մոնտեսսորի կենտրոններ են հաճախել Գուգլի, Ամազոնի, Վիկիպեդիայի համհիմնադիրները, դերասան Ջորջ Քլունին, Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի երեխաները և այլ հեղինակավոր անձիք:

 

Սեպտեմբերից Հայաստանում կգործի «Villa Montessori» մանկապարտեզը: Այսօր ամբողջ աշխարհում հազարավոր կրթական կենտրոններ են կիրառում իտալացի բժիշկ-հոգեբան Մարիա Մոնտեսսորիի մշակած մեթոդոդաբանությունը: Մոնտեսսորի կենտրոններ են հաճախել Գուգլի, Ամազոնի, Վիկիպեդիայի համհիմնադիրները, դերասան Ջորջ Քլունին, Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի երեխաները և այլ հեղինակավոր անձիք: Կենտրոններում խմբակների բազմազանությունը թույլ է տալիս նպաստել երեխայի ներուժի բազմակողմանի զարգացմանը:


Մոնտեսսորի Միջազգային Ասոցիացիայի ռուսաստանյան ներկայացուցչության նախագահ, մանկավարժական գիտությունների դոկտոր, Մոնտեսսորի կենտրոնի ղեկավար Կոնստանտին Սումնիտելնին Հայաստանում Մոնտեսսորի մեթոդի յուրացման հնգօրյա դասընթաց է անցկացրել երիտասարդ մասնագետների հետ, որոնց և հանձնվեցին համապատասխան հավաստագրեր: