ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
01 Aug 2017

Յուրաքանչյուր վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կարելի է բողոքարկել

2016 թվականի ընթացքում վճարովի ավտոկայանատեղիներից օգտվելու համար 33 հազար 3 քաղաքացի 1 տարվա համար վճարել է 12 հազարական դրամ, ընդհանուր առմամբ 396 մլն 36 հազար դրամ, 19 հազար 158 քաղաքացի ամսական՝ 2000-ական դրամ, այն է 38 մլն 316 հազար դրամ, և 218 հազար 59 քաղաքացի էլ մեկ ժամի համար՝ 100-ական դրամ կամ 21 մլն 805 հազար 900 դրամ։

2016 թվականի ընթացքում վճարովի ավտոկայանատեղիներից օգտվելու համար 33 հազար 3 քաղաքացի 1 տարվա համար վճարել է 12 հազարական դրամ, ընդհանուր առմամբ 396 մլն 36 հազար դրամ, 19 հազար 158 քաղաքացի ամսական՝ 2000-ական դրամ, այն է 38 մլն 316 հազար դրամ, և 218 հազար 59 քաղաքացի էլ մեկ ժամի համար՝ 100-ական դրամ կամ 21 մլն 805 հազար 900 դրամ։

Սրան էլ գումարում ենք 2016-ի ընթացքում վճարովի ավտոկայանատեղի տուրքի վճարման բացակայության փաստով կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ 99 հազար 372 վարչական տույժերը, որի ընդհանուր գումարը կազմում է 496 մլն 860 հազար դրամ։

Այս ամենի արդյունքում, 2016 թվականին, կարմիր գծերում կանգնելու իրավունք ստանալու և կանգնելու ու չվճարելու դեպքում տուգանվելու համար, վարորդները վճարել են 953 մլն 17 հազար դրամ:

Քաղաքացիներն օրենքով պետք է վճարեն կարմիր գծերում կանգնելու համար, որի դիմաց ոչ մի ծառայություն չի մատուցվում։
Իսկ չվճարելու դեպքում, քաղաքացիները ենթարկվում են վարչական տույժի։ Ինչո՞ւ, ո՞րն է վարչական տույժ սահմանելու նպատակը։

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Հոդված 22

Վարչական տույժը համարվում է պատասխանատվության միջոց և կիրառվում է՝ նպատակ ունենալով վարչական իրավախախտում կատարած անձին դաստիարակել խորհրդային օրենքները պահպանելու, սոցիալիստական համակեցության կանոնները հարգելու ոգով, ինչպես նաև կանխել ինչպես իր իսկ` իրավախախտողի, այնպես էլ ուրիշ անձանց կողմից նոր իրավախախտումների կատարումը:


ՀՀ Արդարադատության նախարարությունից տեղեկացրին, որ արդեն պատրաստ է Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագիծը, որի Հոդված 37-ի 2-րդ կետում ասվում է՝ «Վարչական տույժը կիրառվում է անձի մոտ իրավահպատակ վարքագիծ ձևավորելու և նոր վարչական իրավախախտումների կատարումը կանխելու նպատակներով»։ Սակայն նախագիծը դեռ չի էլ ուղարկվել Ազգային ժողով։

Իսկ մինչեւ օրենսգրքի նախագիծն Ազգային ժողով հասնելը՝ արդեն 26 տարի անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն կշարունակեն ենթարկել վարչական տույժի՝ խորհրդային օրենքները չպահպանելու եւ սոցիալիստական համակեցության կանոնները չհարգելու համար։

Մինչ օրենքի համապատասխանեցումը ՀՀ Սահմանադրության նորմերին՝ յուրաքանչյուր վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կարելի է բողոքարկել։

 

Վարչական իրավախախտման վերաբերյալ նշանակված տույժի բողոքարկման դիմումի ձև.
https://drive.google.com/file/d/0B1OqODM3kzHnY3hFNlNNNXRwZW8/view?pageId=108096729321045945455

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի նոր նախագիծ (ենթակա է ԱԺ ուղարկման և հաստատման)
https://www.e-draft.am/projects/274/about
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի գործող նախագիծ (Վարչական տույժ նշանակելու նպատակը տես Հոդված 22-ում)
http://www.irtek.am/views/act.aspx?aid=150017