ԴԺՎԱՐ ԶՐՈՒՅՑ
18 Sep 2017

Հայաստանը չի կարող Սինգապուր դառնալ. Արմեն Մարտիրոսյանի տեսակետն ու դրա պարզաբանումը

Սինգապուրի էֆեկտը կիրառելի է միայն չինական քաղաքակրթության արդյունքի վրա:

 

«Ինձ շատերն ասում են՝ ո՞ր հնարավորություն ունենայիր չէիր գնա ուրիշ տեղ ապրելու: Ոնց որ անընդհատ հարցնեն՝ ո՞ր հնարավորություն ունենայիր հորդ չէիր սպանի»: «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրրոսյանը նման դեպքերում տարակուսած հարցնում է՝ «էս ի՞նչ հարցեր եք տալիս»:


Հայաստանի ներկայի ու ապագայի մասին խոսելիս՝ Մարտիրոսյանը հիշում է Իգոր Մուրադյանի խոսքերը. «մինչեւ մեր սերունդը չգնա՝ Հայաստանը Հայաստան չի դառնա»: «Ես ասում էի՝ ո՞նց, ես չեմ կարող դիմանալ: Հիմա վախենում եմ, որ Մուրադյանը շատ լավատես էր»,-ասում է նա:


Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ՝ Հայաստանը չի կարող Սինգապուր դառնալ. Հայաստանը կարող է դառնալ Սլովենիա, կարող է բռնել Վրաստանի ուղին, բայց չի կարող Սինգապուր դառնալ: «Ոչ Հայաստանը, ոչ Ռուսաստանը, ոչ Գերմանիան, ոչ Անգլիան չեն կարող դառնալ Սինգապուր: Սինգապուրի էֆեկտը կիրառելի է միայն չինական քաղաքակրթության արդյունքի վրա»,-շեշտում է «Անտարես»-ի տնօրենը:


Ընդդիմադիր հայացքներ ունեցող Մարտիրոսյանը ասում է. «Ախր Սերժ Սարգսյանը, որ իմանար, թե ինչքան եմ ուզում ինքն ուժեղ լիներ, կզարմանար»: Զրույցի մանրամասները՝ «Դժվար զրույց» հաղորդման շրջանակում: