ՊԱՐԱԴԻԳՄ
18 Sep 2017

Կառավարությունը «ճռալով» աշխատում է, բայց էֆեկտիվությունն է ցածր. Գագիկ Մակարյան

Երկու-երեք նախարարություն ընդհանրապես իր տեղում չէ:

 

Պետական օղակների բազմաթիվ աշխատակիցներ մոտիվացիա չունեն. նրանք «թքած ունեն», թե ինչ է կատարվում իրենց շուրջը, «թքած ունեն», թե կառավարությունը, որի մասն են, ինչ է ստանձնել հինգ տարվա համար:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը հավելում է՝ կառավարությունը, որոշ նախարարություններ կամ նախարարներ, «ճռալով» աշխատում են, բայց էֆեկտիվությունն է ցածր:

«Աշխատել չի նշանակում 12 ժամ այնտեղ նստած լինել: Ժամանակը կգա, եւ ես նախարարների անուններ կտամ, հիմա չեմ ուզում շտապել, բայց իմ դիտարկմամբ՝ երկու-երեք նախարարություն իր տեղում չէ»,-ասում է Մակարյանը:


Օրենքները փոփոխվում են, բայց ներդրումային դաշտն առանձնապես չի փոխվում: Գագիկ Մակարյանի խոսքով՝ կառավարությունը բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ որոշակի քայլեր արել է, բայց ներդրումների ընդհանուր միջավայրն ու տրամաբանությունը դեռ չի փոխվել: «Ներդրումների գումարը, որ կառավարությունը հայտարարել է այս տարվա համար հասցնել մինչեւ 860 մլն դոլար, հնարավոր է, որ կատարվի, հնարավոր է, իմ գնահատականով, ձգել մինչեւ 600 միլիոնի: Այսօր 350-400 միլիոնի հասնող թիվ է»,-նշում է նա: Իսկ թե որքանո՞վ են այդ ներդրումներն ազդելու աշխատատեղերի ստեղծման վրա՝ կիմանաք «Պարադիգմ» հաղորդման ընթացքում: