«Ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրադրության աստիճանական բարելավումը պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության մեկնարկին»․ Զախարովա
Արցախին ուղարկված մարդասիրական օգնության մասին խոսել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան․
«ՌԴ-ն շարունակում է նպաստել Լեռնային Ղարաբաղում ստեղծված բարդ իրավիճակի հանգուցալուծմանը՝ հումանիտար բեռնափոխադրումների համար Լաչինի և Աղդամի երթուղիների զուգահեռ ապաշրջափակման վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնության հիման վրա։
Սեպտեմբերի 18-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի և ՌԴ ԱԳՆ-ի մասնակցությամբ, երկու ուղղություններից միաժամանակ պարենամթերքի և դեղորայքի խմբաքանակներ են առաքվել տարածաշրջան։ Ակնկալում ենք անարգել և կանոնավոր մարդասիրական մատակարարումների շարունակություն՝ ելնելով տեղի բնակչության շահերից:
Ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրադրության աստիճանական բարելավումը պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության մեկնարկին և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Լիովին շահագրգռված ենք Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման հարցում»: