«Արցախը, ի հեճուկս իր թշնամիների, շարունակում է դիմադրել»․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ պնդումներ անել այն մասին, որ Արցախն առաջնագծի տարբեր ուղղություններով սադրանքներ կամ ագրեսիա է նախապատրաստում:
Ճիշտ հակառակը, Ադրբեջանի` Հայաստանի ու Արցախի ուղղության զորքերի մեծաթիվ շարժերն ու կենտրոնացումը ցույց են տալիս, որ Ադրբեջանը փորձում է Արցախի հարցը լուծել ուժի կիրառման մկջոցով:
Ավելին` Արցախի իշխանությունների պնդումները «Լաչինի միջանցքի» վերագործարկման կամ որպես գլխավոր ճանապարհ օգտագործելու մասով Ադրբեջանը համարում է ապակառուցողական, որովհետև դրանով, ըստ ադրբեջանցիների, Արցախը հրաժարվում է շարժվել ինտեգրացիայի ճանապարհով:
Եթե Ադրբեջանին զուտ առիթներ են հարկավոր նոր ագրեսիա սանձազերծելու համար, ապա դա հարցի միայն մի կողմն է, սակայն նաև տեսանելի է, որ Արցախը թեև խիստ բարդություններով, ի հեճուկս իր թշնամիների, շարունակում է դիմադրել»։