ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
19 Sep 2017

Ի՞նչ չի կարելի մտցնել դատարան

ՀՀ դատարանների նախագահների խորհրդի որոշումներից մեկում փոփոխություն է կատարվել։ Հայտնի է դարձել, թե որոնք են այն արգելված իրերը, որոնք չի կարելի ներս մտցնել դատարաններ։

ՀՀ դատարանների նախագահների խորհրդի որոշումներից մեկում փոփոխություն է կատարվել։ Հայտնի է դարձել, թե որոնք են այն արգելված իրերը, որոնք չի կարելի ներս մտցնել դատարաններ։

 Հրազենային զենք և գազային զենք և այլ զինամթերք, ազդանշանային ատրճանակ, խաղալիք ատրճանակներ , մեխ և պտուտակ ամրացնելու արդյունաբերական սարքեր , արբալետներ, նիզակներ , հրազենային զենքի տեսքով պատրաստված կրակայրիչներ, կացիններ, նետեր, մաչետեներ , սրեր, թրեր, մկրատներ, մետաղյա աստղեր, սպասքի, դանակներ, սղոցներ, պտուտակահաններ, մուրճեր, հարթաշուրթեր, խցանահանիչներ, ենթամաշկային ներարկման ասեղներ, գործելու շյուղեր, բեյսբոլի մականներ, գոլֆի և հոկկեյի թիեր, նավակի թիեր, բիլյարդի կիեր, ձկնորսության կարթեր, հրավառության նյութեր, բենզին, դիզելային վառելիք, կրակայրիչ լիցքավորող հեղուկ, ալկոհոլային հեղուկներ, թթուներ և հիմքեր, սնդիկ կամ քլոր, կրակմարիչներ, թմրանյութեր և թմրադեղեր, ցանկացած տեսակի կենդանիներ՝ ձկներ, սողուններ, միջատներ և թռչուններ։