ԼՐԱՀՈՍ
20 Nov 2023

«Հիասթափված էինք Ալիևի՝ Գրանադա չմեկնելու որոշումից»․ Տոյվո Կլաար

«Հիասթափված էինք Ալիևի՝ Գրանադա չմեկնելու որոշումից»․ Տոյվո Կլաար

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն «Արմենպրեսին» տված հարցազրույցում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ Գրանադայում նախատեսված հանդիպումից հրաժարվելուն։

«Մեզ համար առաջնային շահը Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիր ունենալն է։ Իսկ  թե ի վերջո դա որտեղ է ստորագրվում, մեզ համար շատ ավելի քիչ կարևոր է, քան այն փաստը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կա իրական հարաբերությունների կարգավորում: Սա մի կետ է։ Իսկ ինչ վերաբերում է նախագահ Ալիևի՝ Գրանադա չգալու որոշմանը, մենք հիասթափված էինք, կարծում էինք, որ դա կարևոր հնարավորություն և բավականին կարևոր ֆորում է ուժեղ ուղերձներ ուղարկելու համար։ Նախագահ Միշելը դեռ պատրաստ է և ցանկանում է կազմակերպել առաջնորդների հանդիպում Բրյուսելում հնարավորինս շուտ: Ամսաթվերը, իհարկե, կարևոր են: Բայց ամենակարևորը իրականում առաջ շարժվելն է, և դա այն է, ինչի վրա մենք կենտրոնացած ենք՝ փորձել խրախուսել առաջընթացը հարաբերությունների իրական կարգավորման ուղղությամբ»,-ասել է նա։