ԼՐԱՀՈՍ
20 Nov 2023
«Աշխատանքներ են տարվում «Զանգեզուրի միջանցքի» անցակետեր ստեղծելու ուղղությամբ». Ադրբեջանի պետական մաքսային ծառայության ղեկավար
Ադրբեջանի կառավարությունը աշխատանքներ է տանում «Զանգեզուրի միջանցքը» շահագործման հանձնելու ուղղությամբ։
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական մաքսային ծառայության ղեկավար Շահին Բագիրովը:
«Այժմ մենք աշխատում ենք «Զանգեզուրի միջանցքի» անցակետեր ստեղծելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ մենք աշխատում ենք նոր նախագծերի վրա, և արդեն հաջորդ փուլում կսկսվեն շինարարական աշխատանքները», – հավելել Է Շահին Բագիրովը:
Աղբյուրը՝ 168.am