ԼՐԱՀՈՍ
01 Dec 2023

«ՌԴ-ի համար չկան ոչ բարեկամ երկրներ, կան ոչ բարեկամական որոշումներ կայացնող կառավարություններ»․ Սերգեյ Լավրով

«ՌԴ-ի համար չկան ոչ բարեկամ երկրներ, կան ոչ բարեկամական որոշումներ կայացնող կառավարություններ»․ Սերգեյ Լավրով

ՌԻԱ Նովոստին փոխանցում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքը․

«Պետություններն ընդգրկված են Ռուսաստանի համար ոչ բարեկամական երկրների ցանկում՝ կախված իրենց կառավարությունների որոշումներից, բայց Ռուսաստանի տեսանկյունից ոչ բարեկամ երկրներ չկան։

Մենք չունենք ոչ բարեկամ երկրներ և ոչ բարեկամ ժողովուրդներ: Կան կառավարություններ, որոնք պետության անունից որոշումներ են կայացնում, որոնք մենք համարում ենք ոչ բարեկամական, և մենք այդ կառավարություններին դնում ենք համապատասխան ցուցակում»,- ասել է Լավրովը։