ԼՐԱՀՈՍ
07 Dec 2023

«Երկու երկրներն էլ ձգտում են իրականացնել «Հյուսիս-հարավ» միջանցքի նախագիծը»․ Իրանի նախագահ

 «Երկու երկրներն էլ ձգտում են իրականացնել «Հյուսիս-հարավ» միջանցքի նախագիծը»․ Իրանի նախագահ

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ «Հյուսիս-հարավ» փոխադրամիջանցքի նախագծի իրականացումը կդառնա Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների թեմաներից մեկը։

«Երկու երկրներն էլ ձգտում են իրականացնել «Հյուսիս-հարավ» միջանցքի նախագիծը, և բանակցությունների թեմաներից մեկը դրա կառուցման արագացումն է», - ասել է նա: