ԴԺՎԱՐ ԶՐՈՒՅՑ
01 Դեկ 2017

Տեղեկատվությամբ այսօր երկրներ են քանդվում. Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սիփան Վարդանյանի «դժվար զրույցը»

Այսօրվա աշխարհում պատերազմը «Կալաշնիկով» ավտոմատով չէ, այն տեղեկատվական դաշտում է, որտեղ պետք է ուժեղ լինել եւ ադեկվատ պահվածք ունենալ:

 

Այսօրվա աշխարհում պատերազմը «Կալաշնիկով» ավտոմատով չէ, այն տեղեկատվական դաշտում է, որտեղ պետք է ուժեղ լինել եւ ադեկվատ պահվածք ունենալ: Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սիփան Վարդանյանը հավելում է՝ այսօր տեղեկատվությամբ երկրներ են քանդվում: «Իսկ թե ով ավտոմատով ուր է գնում եւ ում վրա կրակում այդ ամենի հետեւանքն է ու մեկ լեվլ ներքեւ»,-ասում է նա:


26-ամյա Վարդանյանը սկսել է աշխատել 13 տարեկանից եւ միայն 21 տարեկանում է որոշել բարձրագույն կրթություն ստանալ: Ընդգծում է՝ բարձրագույն կրթությունը շատ կարեւոր է: «Օրինակ՝ ես 21 տարեկանում դեռ չունեի բարձրագույն կրթություն ու մի օր մտածեցի, որ պետք է մի բան անել, քանի որ գործի տեղը «ճնշում» էին»,-նշում է Սիփան Վարդանյանը:


Թե ինչպե՞ս է Սիփան Վարդանյանը «խաբել» քննական տեքստային համակարգին եւ երեք անգամ ստացել քսան բալ, ինչպե՞ս է սովորելու փոխարեն դասավանդել է բուհում: Այս ամենի մասին առավել մանրամասն՝ «Դժվար զրույց» հաղորդման շրջանակում: