ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
02 Dec 2017

Մղարթի և հարևան Արդվի գյուղի բնակիչները փակել էին գյուղ տանող ճանապարհը

Լոռու մարզի Մղարթ համայնքում դեկտեմբերի մեկին նախատեսված հանրային լսումները չկայացան: Մղարթի և հարևան Արդվի գյուղի բնակիչները նախ փակել էին գյուղ տանող ճանապարհը, իսկ հետո փակեցին համայնքապետարանի մուտքը՝ թույլ չտալով բնապահպանության նախարարության և ոսկի որոնող «Միռամ» ընկերության ներկայացուցիչներին լսումներ անցկացնել:

Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրության հայտը ՀՀ բնապահպանության նախարարություն է ներկայացրել «Միռամ» ընկերությունը: Վերջինս նախատեսում է ոսկու որոնման երկարաբանական ուսումնասիրություն իրականացնել Մղարթի 54 հա տարածքում: Այս տարածքը Մղարթի բնակելի տներից գտնվում են 3.4 կմ, իսկ Արդվու բնակելի տներից` 2.2 կմ հեռավորության վրա: Ավելի վաղ՝ 2017թ-ի հոկտեմբերի 4-ին, Մղարթում տեղի ունեցած առաջին լսումներից հետո համանքի ղեկավար Երվանդ Նավասարդյանի ստորագրությամբ համաձայնություն էր տրվել ծրագրին:

Մոտ երկու ժամ սպասելուց հետո բնապահպանության նախարարության և «Միռամի» ներկայացուցիչները ստիպված էին հեռանալ: Կազմվեց արձանագրություն, ըստ որի հանրային լսումը հայտարարվեց չկայացած: