ՊԱՐԱԴԻԳՄ
04 Dec 2017

Ո՞վ է Նժդեհը. Փիլիսոփայության դոցենտի ու Լեսթերի համալսարանի գիտաշխատողի արձագանքը՝ ռուսական լրատվամիջոցներին

Վերջին շրջանում ռուսական լրատվամիջոցները ամեն կերպ փորձում են բացասական լույսի ներքո ներկայացնել հայ ազգային գործչին:


Ո՞վ է Նժդեհը: Վերջին շրջանում ռուսական լրատվամիջոցները ամեն կերպ փորձելում են բացասական լույսի ներքո ներկայացնել Նժդեհին եւ նրա գաղափարները: ԵՊՀ փիլիսոփայութան պատմության ամբիոնի դոցենտ Արմեն Սարգսյանը, Նժդեհի մասին խոսելիս, նախ ցավով նկատում է՝ հայ իրականության մեջ հայտնի Նժդեհը, մեծ մասամբ հայտնի չէ, թե ինչի համար է հայտնի:


«Նժդեհը ոչ միայն բեղուն ազգային, քաղաքական, ռազմաքաղաքական գործունեություն է ծավալել, այլեւ հարուստ ստեղծագործական ժառանգություն է թողել: Նժդեհին դժվար է կարճ ներկայացնել, սակայն շատ կարճ բանաձեւումը հետեւյալն է՝ Նժդեհը մարդ էր, որն ուներ գաղափարական համոզմունքներ եւ, ի տարբերություն շատ ու շատ գործիչների, որոնք քաղական դաշտում ներկայության հայտ էին ներկայացրել, իր գործունեությունը ծավալել է իր գաղափարական համոզմունքների պատվանդանի վրա»,-շեշտում է Սարգսյանը: Նա հավելում է, որ այդ համոզմունքները, չնայած տարըմբռնումների եւ տարակարծության, ձեւավորված էին ազգայինի եւ համամարդկայինի ներդաշնակության հիմքի վրա:


Լեսթերի համալսարանի գիտաշխատող Էդվարդ Աբրահամյանն ընդգծում է, որ ռուսական լրատվամիջոցները խեղաթյուրում են Նժդեհի խոսքերը եւ Նժդեհի կերպարը: «Նժդեհի նման մարդ մեր պատմության մեջ չունենք, եւ պատահական չէ, որ նրանք թիրախավորել են մի անձնավորության, որն իր ամբողջ կյանքը նվիրել է Հայաստանի անկախության համար»,-նկատում է Աբրահամյանը: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: