ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
14 Dec 2017

Իշխանության փոխանցում Սերժ Սարգսյանից Սերժ Սարգսյանին

Ո՞վ կլինի 2018 թվականին Հայաստանի վարչապետը և պետության գլուխը: Սա ՀՀ քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցն է:

 

Ո՞վ կլինի 2018 թվականին Հայաստանի վարչապետը և պետության գլուխը: Սա ՀՀ քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցն է: Պայքարը խորհրդարանում մեծամասնություն ունեցող Հանրապետական կուսակցության ներսում է: Հավանական թեկնածուների վարկանիշի վրա ազդեցություն ունեցող վերջին իրադարձություններն էլ դիտարկվում են հենց այս համատեքստում:


Նախ Սերժ Սարգսյանի հրամանագրով և Վիգեն Սարգսյանի հորդորով՝ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատվում է գեներալ Հայկազ Բաղմանյանը, ում անվան հետ կապված են բազաթիվ սկանդալային պատմություններ:
Սովորաբար բարձրաստիճան զինվորականների հեռացումը սեփական դիմումի համաձայն մատուցող իշխանությունն այս անգամ ընտրեց այլ տարբերակ:


Հանրապետականի կոալիցիոն գործընկեր դաշնակցական Արմեն Ռուստամյանը ձեռագրի փոփոխությունը մեկնաբանում է կառավարման խորդարանական մոդելի անցմամբ և դրանով նախանշված սկզբունքների կիրառմամբ:


Զուգահեռ «Գելափ ինթերնեյշնլ» Հայաստանի ներկայացուցչությունը հրապարակում է ուսումնասիրության արդյունքներ, համաձայն որոնց՝ հարցվածների 26.7 տոկոսը դրական է գնահատում Սերժ Սարգսյանի, 26.2 տոկոսը՝ Կարեն Կարապետյանի աշխատանքը: Կարեն Կարապետյանի անձնական վարկանիշը նախորդ տարվա նոյեմբերի 85.1 տոկոսից նվազել է մինչեւ 57.3 տոկոս: Վարչապետի ընտրությունից առաջ Կարեն Կարապետյանի վարկանիշի անկման մասին հրապարակումը՝ ընդդիմադիր ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը պատահական չի համարում:


Վարչապետի ընտրությունից առաջ քարոզարշավի մեկնարկ: Քաղաքագետների կողմից այսպես գնահատվեց Սերժ Սարգսյանի վերջին ելույթը: Անակնկալի սպասել պետք չէ, նշում է քաղաքական մեկնաբան Ստյոպա ՍԱֆարյանը և տեղի ունեցողը բնութագրում որպես իշխանության սահուն փոխանցում Սերժ Սարգսյանից Սերժ Սարգսյանին


2018-ի ապրիլին լրանում է Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը, որից հետո կառավարությունը պետք է հրաժարական տա և ձևավորվի նոր՝ կառավարման խորհրդարանական մոդելի կառավարություն: