ՊԱՐԱԴԻԳՄ
19 Dec 2017

Հայ-թուրքական սահմանին ռուսական ներկայության նպատակահարմարությունը՝ ըստ Հովսեփ Խուրշուդյանի

Հայաստանի իշխանությունները հասկացան ճնշման լեզուն եւ համաձայնեցին, որ այսուհետեւ Ռուսաստանն է «տիրության անելու» սահմանին եւ հայ-թուրքական հարաբերություններին: Խնդրի մնացած բաղադրիչների եւ այլնի մասին՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում:

 

Սահմանը ցանկացած պետության կարեւորագույն բաղադրիչներից է, այն պետության ինքնիշխանության էլեմենտ է: «Ազատ քաղաքացի» ՀԿ-ի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը շարունակում է եւ հավելում՝ հիմա Հայաստանն ունի սահման, որը փաստացիորեն չի վերահսկում, եւ այն հանձնել է իր այսպես կոչված ռազմավարական դաշնակցին:


Սահմանի վերահսկման, Հայաստանի սահմանի մի զգալի հատված ռուսական սահմանապահների հսկողության տակ գտնվելու հարցին անդրադառնալու առիթն օրեր առաջ հայտնված այն տեղեկությունն էր, ըստ որի՝ ռուս սահմանապահները թույլ չեն տվել նորոգել Արաքսի վրայով անցնող վթարային հատվածը:


Հայ-թուրքական սահմանին ռուսական ներկայությունը համակողմանիորեն հասկանալու համար Հովսեփ Խուրշուդյանը մի քանի բաղադրիչներ է առանձնացնում: «Նախ՝ քաղաքական կոմպոնետը: 1992 թվականին սահմանի վերահսկողությունը ՌԴ-ին հանձնելը եղել է ռուսական կողմի պարտադրանքով: Ադրբեջանին օր առաջ տեխնիկա տրամադրելը, Մարտակերտը գրավելը, այդ ժամանակ Ռուսաստանից եկող մեսիջներն ու վերլուծությունները վկայում էին, որ դա մեսիջ էր Ռուսաստանից, որ Հայաստանը չհանդգնի ինքնուրույն քայլեր ձեռնարկել Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ, որովհետեւ դա կբերեր տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության զրոյացման»,-ասում է նա:


Խուրշուդյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները հասկացան ճնշման լեզուն եւ համաձայնեցին, որ այսուհետեւ Ռուսաստանն է «տիրություն անելու» սահմանին եւ հայ-թուրքական հարաբերություններին: Խնդրի մնացած բաղադրիչների եւ այլնի մասին՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: