ՊԱՐԱԴԻԳՄ
12 Հնվ 2018

Ավետիք Իշխանյանի եւ Կոմիտաս վարդապետի թեժ բանավեճը՝ Հայ Առաքելական եկեղեցու և պետության փոխհարաբերությունների շուրջ

Կոմիտաս վարդապետը հակադարձում է՝ եթե պետության մեջ ապրում են փոքրամասնություններ, որոնք հետեւում են այս կամ այն շարժմանը, ուրեմն մեծամասնությունը պե՞տք է զիջի:

Ժամանակակից աշխարհում՝ աշխարհիկ պետություններում, պետությունը պետք է չեզոք լինի կրոնների նկատմամբ: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն այս համատեքստում նկատում է՝ պետության մեջ ապրող ազգը կարող է կրոնական տարբեր հայացքներ ունենալ, եւ պետությունը պետք է չեզոքություն պահպանի եւ հարգի բոլորի կրոնական հայացքները: «Իսկ մեր դեպքում, կարծես թե, պետությունը հատուկ հովանավորություն ունենա Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ»,-ասում է նա: Իշխանյանի համոզմամբ՝ նման վերաբերմունքը, եթե չասենք վիրավորանք, ապա հավասար վերաբերմունք չէ անհավատների, այլ կրոնական ուղղվածության հետեւորդների նկատմամբ:


Ավետիք Իշխանյանի ընդդիմախոս, Մայր աթոռի միաբան Կոմիտաս վարդապետը հակադարձում է եւ հարցադրում անում՝ եթե պետության մեջ ապրում են այնպիսի փոքրամասնություններ, որոնք հետեւում են այս կամ այն շարժմանը, ուրեմն մեծամասնությունը պե՞տք է զիջի եւ հավասարությա՞ն գիծ դնի այդ ամենին: «Այդ պարագայում ասենք, որ եթե մեր մեջ ապրում են եզդիներ, քրդեր, հրեաներ, լեհեր, թուրքեր, ապա մենք ինչո՞ւ խոսենք հայերեն»,-նշում է Կոմիտաս վարդապետը:


Թե ի՞նչ նախապատմություն ունի քննարկվող թեման՝ կիմանանք դիտելով «Պարադիգմ» հաղորդումը: