ՊԱՐԱԴԻԳՄ
26 Jan 2018

Թուրքական գործողությունները Սիրիայում. մեկնաբանում են թուրքագետ Գեղամյանն ու արաբագետ Պետրոսյանը

Ինչո՞ւ հիմա Թուրքիան սկսեց ռազմական գործողությունները քրդերի դեմ:

 

 

Սիրիայի Աֆրին քաղաքում օրեր առաջ Թուրքիան սկսեց քրդերի դեմ ռազմական գործողություններ: Ինչո՞ւ հիմա Թուրքիան նախաձեռնեց այդ գործողությունները: Այս հարցադրմանն ի պատասխան՝ թուրքագետ Վարուժան Գեղամյանը նախ նշում է՝ Թուրքիայի գործողությունները պետք է դիտարկել երկու դիտանկյունից:


«Առաջինը՝ քրդերի անկախությունը կասեցնելու գործողությունն է, երկրորդը՝ Թուրքիայի բացահայտ ցանկությունն է վերանայել առաջին համաշխարհային պատերազմի արդյունքները: Փաստացի Թուրքիայի ներկայիս սահմանները առաջին աշխարհամարտից հետո մնացած ժառանգությունն է, եւ այսօր Թուրքիայում ձեւավորվել է ներքին յուրատեսակ պահանջ»,-ասում է թուրքագետը: Ըստ Գեղամյանի՝ այդ ներքին մղումը մշտապես էլ առկա է, սակայն այսօր են այն իրականություն դարձնում:


Այս գործողություններն իրականացնելու ճանապարհին, ինչպես նկատում է թուրքագետը, Թուրքիան չի բախվում որեւէ խոչընդոտի, միջազգային խաղացողները որեւէ կերպ չեն արձագանքում:


Իսկ ինչպիսի՞ն կլիներ իրերի դասավորությունը, եթե Սիրիան չլիներ «ձախողած պետություն», կկարողանա՞ր արդյոք Թուրքիան նման գործողություններ իրականացնել սուվերեն պետության տարածքում, ինչպիսի՞ն կլիներ միջազգային հանրության արձագանքը՝ այս հարցերի պատասխանն էլ կտա արաբագետ Արմեն Պետրոսյանը: Զրույցի առավել հետաքրքիր մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: