ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
10 Փտր 2018

Instagram հավելվածի կարգավորումները

Ի՞նչ կարգավորումներ եւ հնարավորություններ ունի Ինստագրամը, որ չունեն սոցիալական մյուս ցանցերը:

 

Ինստագրամն աստիճանաբար դառնում է սոցցանց համար երկու կամ երեք:  Ինստագրամի հիմնական օգտատերերը երիտասարդներն են: Այս ամենն էլ հաշվի առնելով՝ չէր խանգարի ավելի լավ ծանոթ լինել այդ սոցցանցի կարգավորումներին: Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը կես կատակ կես լուրջ նկատում է՝ Ինստագրամի կարգավորումները, երեւի, տարօրինակ մարդ է ստեղծել, այնտեղ ամեն ինչ լցված է իրար գլխի: «էլ ընկեր հրավիրելը, էլ գաղտնաբառ փոխելը, ամեն ինչ լցրել են իրար գլխի»,-ասում է մեդիա փորձագետը:

Ի՞նչ կարգավորումներ եւ հնարավորություններ ունի Ինստագրամը, ի՞նչ հնարավորություններ ունի, որ չունեն սոցիալական մյուս ցանցերը: Այս ամենի մասին մանրամասը՝ «Մեդիագրագիտություն» շարքի շրջանակում: