ՊԱՐԱԴԻԳՄ
16 Feb 2018

Հայաստանի ներքաղաքական ու համակարգային խնդիրները՝ քաղաքագետ Միքայել Զոլյանի դիտանկյունից

Սերժ Սարգսյանն Արմեն Սարգսյանի մեջ տեսնում է այն ամենը, ինչ ինքը չունի:

 

Այդպիսի կարծրատիպ կա, ես կասեի՝ միֆ, թե խորհրդարանական համակարգն ավելի դեմոկրատական է: Քաղաքագետ Միքայել Զոլյանը շարունակում է եւ հարցադրում անում՝ ինչպե՞ս է ձեւավորվել այդ կարծրատիպը: «Նախ Եվրոպայի երկրների մեծ մասը խորհրդարանական կառավարման են: Երկրորդը՝ հետխորհրդային հանրապետությունների մեծ մասում, երբ անցում կատարվեց դեպի ժողովրդավարություն՝ ընտրվեց կառավարման նախագահական մոդելը: Եւ ինչպես տեսանք, այդ երկրների մեծ մասում ժողովրդավարությունը մեծ հաջողություն չգրանցեց, եւ շատերը մեղադրեցին նախագահական մոդելը»,-պարզաբանում է քաղաքագետը:


Ինչ վերաբերում է Հայաստանի՝ խորհրդարանական համակարգին անցնելուն, ապա Զոլյանի խոսքով՝ այստեղ երկու գործոն են համընկել: «Առաջին՝ Սերժ Սարգսյանի անձնական շահերի խնդիրը, որ ուզում էր մնալ իշխանության: Ինչ պատճառով չգիտենք, գուցե հենց այն պատճառով, որ ժամանակին արված սխալներն ի հայտ չգան, գուցե այն պատճառով, որ նա կարծում է՝ առանց իրեն Հայաստանը կկործանվի: Սա կատակ չեմ անում, իրոք, հաճախ մարդիկ, որ երկար տարիներ պաշտոն են զբաղեցրել, հոգեբանական որոշակի փոփոխություններ են ունենում: Եւ սա, իրոք, շատ տարածված երեւույթ է ավտորիտար համակարգերում, երբ մարդը, իրոք, համոզված է, որ երբ ինքը գնա, ապա ամբողջ համակարգը կկործանվի»,-նշում է քաղաքագետ Զոլյանը:


Երկրորդ գործոնի, երկրի ընդդիմության, նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի դերի եւ նշանակության եւ, ընդհանրապես, հայաստանյան ներքաղաքական զարգացումների մասին բոլոր մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: