ՊԱՐԱԴԻԳՄ
10 Mar 2018

Պուտինի ուղերձի հետքերով. մեկնաբանում է վերուծաբան Դավիթ Շահնազարյանը

Ռուսական նոր զինատեսակները՝ բլե՞ֆ, թե՞ իրականություն:

 

Ռուսական նոր զինատեսակները՝ բլե՞ֆ, թե՞ իրականություն: Պուտինի վերջին ուղերձի բաղադրիչները քննարկելիս՝ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ավագ վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը նկատում է՝ այդ բոլոր նշված զինատեսակները, առնվազն, որոշակի փորձնական փուլեր արդեն անցել են: «Չեմ կարծում, որ նման բարձր մակարդակով բլեֆ անեն: Այդ նախագծերը շատ մոտ են ավարտին եւ մեկ-երկու տարի հետո, կարծում եմ, դրանց մի մասն արդեն կտրվի Ռուսաստանի Զինված ուժերին»,-ասում է նա:
Միացյալ նահանգներն իրեն համեմատելի աշխարհաքաղաքական բեւեռ համարում է Չինաստանին: Շահնազարյանը հիշատակում է ԱՄՆ նախկին նախագահի խոսքերը, ըստ որոնց՝ Ռուսաստանը տարածաշրջանային գերտերություն է: «Սա հստակ ուղերձ է ոչ միայն ԱՄՆ-ին, այլեւ ամբողջ աշխարհին, որ մենք ոչ միայն տարածաշրջանային, այլեւ աշխարհաքաղաքական միավոր ենք»,-ՌԴ նախագահի ուղերձներն է մեկնաբանում վերլուծաբանը:


Դավիթ Շահնազարյանը համոզված է, որ Պուտինի ուղերձում նախընտրական բաղադրիչ էլ գոյություն ուներ, թեեւ, ինչպես նշում է վերլուծաբանը՝ նրա հաղթանակին որեւէ մեկը չի կասկածում: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման մեջ: