ՊԱՐԱԴԻԳՄ
20 Mar 2018

Արման Նավասարդյանը շատ բնական է համարում թե Պուտինի վերընտրվելը, թե 76,65 տոկոս քվեները

Ռուս ընտրողի տեսանկյունից Պուտինն ազգային հերոս է:

 

 Մարտի 18-ին Ռուսաստանը չորրորդ անգամ նախագահ ընտրեց Վլադիմիր Պուտինին: ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը շատ բնական է համարում թե Պուտինի վերընտրվելը, թե այն տոկոսային հարաբերակցությունը, որով նախագահ ընտրվեց Վ.Վ. Պուտինը: «Ռուսական իրականության մեջ, պատմական առումով, ռուս էլեկտորատը շատ դժվար է հրաժարվում իր առաջնորդից»,-ասում է Նավասարդյանը:
Դիվանագետը Պուտինի վերընտրվելը շատ բնական է համարում նաեւ այն տեսանկյունից, որ նա փոխեց երկրի զարգացման ընթացքն ու փիլիսոփայությունը: «Այն, ինչ կատարվեց ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, այն վերաբերմունքը եւ այն զգացմունքները, որ առաջացնում էին Գորբոչովը, այնուհետեւ Ելցինը, միանգամից փոխվեցին Պուտինի օրոք»,-ընդգծում է Արտակարգ եւ լիազոր դեսպանը:
Ելցինյան Ռուսաստանին, որը լինելով «երկրորդական կարգի» եւ այդպես էլ ընկալվելով Միացյալ նահանգների կողմից, հաջորդում է պուտինյան Ռուսաստանը, որը, ըստ Արման Նավասարդյանի, գերտերության հայտ է ներկայացնում եւ գրավում առաջին դիրքերից մեկը: «Եթե ոչ գերտերություն, ապա գոնե հավասար պարտնյոր ԱՄՆ-ի եւ մյուս երկրների հետ: Եւ ռուս ընտրողի տեսանկյունից Պուտինը դարձավ ազգային հերոս»,-նկատում է բանախոսը: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: