90 ՎԱՅՐԿՅԱՆ
15 Jun 2018

Հունիսի 15-ը՝ 90 վայրկյանում

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն ազատ արձակվեց

1. Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն ազատ արձակվեց
2. Արցախի ԱԱԾ նախկին տնօրենը նշանակվել է Արցախի նախագահի ներկայացուցիչ հատուկ հանձնարարությունների գծով
3. «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Հովհաննես Հարությունյանն ազատ արձակվեց
4. Վիգեն Սարգսյանն ազատվեց «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից
5. ՀՔԾ-ն խնդրում է մարտիմեկյան դեպքերի մասին արժեքավոր տեղեկատվություն ունեցող քաղաքացիներին դիմել իրենց
6. ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանին կփոխարինի Արտակ Ասատրյանը
7. Լրագրող Արուս Հակոբյանի նկատմամբ բռնություն կիրառողը տուգանվել է 250 հազար դրամով
8. Շրջանառության հարկի շեմը 2019 թվականի հունվարի 1-ից կնվազի՝ 115 միլիոնից իջնելով 58,35 մլն դրամի
9. Ավտոմեքենաների տեխզննման ոլորտում ավելի քան 1 մլրդ դրամ է հափշտակվել. Ոստիկանություն
10. ԵԱՏՄ-ին ցանկանում է միանալ 40 երկիր. Նազարբաեւ
11. Ընդդիմադիր գործիչ Նավալնին հայտարարել է, որ Պուտինին մոտ կանգնած օլիգարխները յուրացրել են աշխարհի առաջնության համար հատկացված միջոցներ
12. Հայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանումը 2017-ի համեմատ ավելի քան կրկնապատկվել է