ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
27 Jul 2020

Վիետնամը չհասցրեց հատել «100 օր առանց կորոնավարակի» սահմանը

Վիետնամում գրեթե 100 օր չէր գրանցվել կորոնավարակի ոչ մի դեպք: Ասիական այս երկրում, որը Չինաստանից հետո երկրորդ երկիրն էր, որտեղ հայտարարվել էր համընդհանուր խիստ կարանտինային ռեժիմ, ապրիլ ամսից որեւէ դեպք չէր արձանագրվել:

Եւ ահա երկու օր առաջ արձանագրվում է չորս նոր դեպք: Արդյունքում՝ Վիետնամի մի քանի կենտրոնական քաղաքներում խուճապի նոր ալիք է բարձրանում։ Տեղի իշխանությունները պատրաստվում են տարհանել ավելի քան 80,000 մարդու, հիմնականում՝ ներգնա զբոսաշրջիկների:

Վերջին 3 ամիսներին Վիետնամը վայելում էր կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն երկրներից մեկի համբավը եւ, կարծես թե, վերադարձել էր բնականոն կյանքի։ Սակայն այն չհասցրեց հատել «100 օր առանց կորոնավիրուսի նոր դեպքի» սահմանը. շաբաթ օրը 57-ամյա տղամարդու կորոնաթեստի պատասխանը դրական եկավ: