ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
31 Հլս 2020

Աննախադեպ զանգվածային հավաք՝ Մինսկում. Բելառուսի նախագահի միակ կին թեկնածուն լուրջ հայտ է ներկայացրել Լուկաշենկոյին

Բելառուսի նախագահի համար պայքարող միակ կին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան համարվում է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միակ մրցակիցը:
Երեկ էլ Մինսկում Տիխանովսկայային աջակցելու համար հավաքվել էր մոտ 63 000 մարդ: Հենց այս հավաքն էլ միջազգային մամուլը շտապեց անվանել՝ աննախադեպ՝ Բելառուսի հանրապետության ամբողջ պատմության ընթացքում:

Տիխանովսկայան համարվում է Բելառուսի նախագահի առաջիկա ընտրությունների ամենամեծ հայտնությունը: Նա իր թեկնածությունը առաջադրել է այն բանից հետո, երբ կալանավորվել են ամուսնուն՝ գործարար և բլոգեր Սերգեյ Տիխանովսկուն, որը մտադիր էր իր թեկնածությունն առաջադրել նախագահի ընտրություններին։ Տիխանովսկայային աջակցող բելառուսները վստահ են, որ նրան ընտրելը կլինի միակ ճիշտ որոշումը:

Բելառուսները նախագահ կընտրեն օգոստոսի 9-ին: Նախագահի աթոռի համար կպայքարի 5 թեկնածու: Արդեն վեցերորդ անգամ նախագահի ընտրություններին կմասնակցի երկրի անփոփոխ նախագահ 65-ամյա Ալեքսանդր Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահի ընտրություններն այս անգամ որոշ լրացուցիչ առանձնահատկություններ են ունենալու. համայնավարակով պայմանավորված յուրաքանչյուր ընտրատեղամասում դիտորդների առավելագույն թիվը չպետք է գերազանցի հիգը: Իսկ լրագրողներն ընդհանրապես մուտք չեն ունենալու տեղամասեր:

Ամենաուշագրավն այն է, որ երեկ Բելառուսի իշխանությունները հայտարարել են, որ չի բացառվում նախագահի ընտրությունների օրը ամբողջ երկրում անջատեն համացանցը: Սա էլ հիմնավորել են՝ հնարավոր ահաբեկչությունից խուսափելու համար: