ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
31 Jul 2017

Հուլիսի 24-30-ը տեղի ունեցավ Sevan Startup Summit-ը

Միջոցառման ընդհանուր մրցանակային ֆոնդը գերազանցել է նախատեսված 40 հազար դոլարը՝ հասնելով 50 հազարի

Հուլիսի 24-30-ը տեղի ունեցավ Sevan Startup Summit-ը:

Միջոցառմանը մասնակցում էին շուրջ 1000 ծրագրավորողներ, ներդրողներ, մենթորներ և հյուրեր:

Sevan Startup Summit-ի գլխավոր մրցանակը՝ 8000 դոլար, բաժին ընկավ Big Battle-ի հաղթող Anix թիմին:

Big Battle-ի առաջին մրցանակակիրը Tripl-e թիմն էր, որը ստացավ 5000 դոլար:

Seed Battle-ի առաջին մրցանակակիրը Սասունցի Դավթի կերպարի վրա հիմնված համակարգչային խաղի հեղինակներն էին:

Seed Battle-ի հատուկ մրցանակը GG ընկերությունը շնորհեց Lenz թիմին:

Գիտական ոլորտի մրցանակը «Հանրային դիվանագիտություն» բարեգործական ՀԿ-ն հանձնեց Chessify թիմին:

Թիմերը մրցանակներ ստացան նաև զբոսաշրջության, ռեստորանային բիզնեսի և գյուղատնտեսության ոլորտներում առաջարկած նախագծերի համար:

Միջոցառման ընդհանուր մրցանակային ֆոնդը գերազանցել է նախատեսված 40 հազար դոլարը՝ հասնելով 50 հազարի:

Մրցանակաբաշխության արարողությունը եզրափակվեց լողափնյա թեժ պարային երեկույթով: